Վիտամին C-ն մրսածության դեմ


    70-ական թվականներին Նոբելյան մրցանակի դափնեկիր Լինուս Պաուլինգը հայտարարեց այն մասին, որ վիտամին C-ն մրսածության ու դրա կանխարգելման համար գերազանց միջոց է: Նա հաձնարարում էր ամեն օր օգտագործել այդ վիտամինի 1000 մգ չափաքանակ: Վաղուց է քննարկվում այն հարցը, թե որքանով է անվտանգ վիտամինի օրական այս չափաքանակը:
    Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի (նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության) պաշտոնական բժշկությունը հանձնարարում է օգտագործել վիտամին C-ի ընդամենը 45-95 մգ օրական չափաքանակ, նախազգուշացնելով այն մասին, որ դրա չափից շատ չափաքանակը (1000 մգ և ավելի) օրգանիզմի վրա վտանգավոր ազդեցություն կթողնի:

    Շարունակելով Պաուլինգի թեորեման, այնուամենայնիվ, շատ մասնագետներ գտնում են, որ մրսածության առաջին իսկ ախտանշանների դեպքում հարկ է ընդունել ասկորբինաթթվի «հարվածային» չափաքանակ` 2000-ից 3000 մգ: Իրենց հանձնարարականները նրանք բացատրում են վիտամին C-ի հզոր հակաօքսիդանտային հատկություններով: Մրսածության բուժման հետագա օրերին օրական չափաքանակը կրճատվում է, հասնելով 200 մգ-ի:

    Իսկ ինչ են ասում ընդդիմադիրները: Նրանք չեն բացառում, որ այդ կերպ հնարավոր է կրճատել հիվանդության ընթացքը և մեղմել ախտանշանները: Լիովին կանխել հիվանդությունը, ընդունելով վիտամին C, չի հաջողվի, չնայած 50%-ով նվազում է ռիսկն այն մարդկանց մոտ, ովքեր հակված են ֆիզիոլոգիական սթրեսների (ցածր ջերմաստիճանի պայմաններով երկար գտնվելը, երկարատև ֆիզիկական ծանրաբեռնվածությունները): Իսկ վտանգը հետևյալն է. վիտամին C-ի մեծ քանակությունն ընդունվում է որպես ավելցուկ և օրգանիզմից դուրս գալիս, հաճախ հրահրում է ստամոքս-աղիքային ուղու խանգարումներ: Գոյություն ունեն նաև ավելի վատ բարդություններ. զարկերակի վնասման հավանականություն, անոթների պատերին խոլեստերինային կուտակների ձևավորում:

    Ըստ երևույթին, մեզանից յուրաքանչյուրն ինքնուրույն պետք է որոշի մրսածության ժամանակ օրական ինչ քանակությամբ վիտամին C ընդունել: Իհարկե, ավելի լավ է վիտամին C-ի դեղահաբերին դիմել ամենավերջում, փոխարինելով այն թարմ մրգերով ու բանջարեենով. բուլղարական կարմիր տաքդեղ, ելակ, սև հաղարջ, կիտրոն, կաղամբ, մասուր, կիվի, անանաս, մանգո, նարինջ, և այլն:

    Ռոնալդինիոյի որդին մարզվում է հոր հետ

    Հայտնի  բրազիլիացի   ֆուտբոլիստ Ռոնալդինիոն կամ Ռոնալդո դե Ասսիս Մորեյրան ծնվել է 1980թ. մարտի 21-ին: Նա խաղացել է այնպիսի ֆուտբոլային ակումբներում, ինչպիսիք են բրազիլական «Գրեմիոն», ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը», իսպանական «Բարսելոնան», իտալական «Միլանը»: Ֆուտբոլիստը պատմում է. «Ես ծնվել եմ այնպիսի ընտանիքում, որտեղ ֆուտբոլը միշտ արդիական է եղել: Իմմորեղբայրները, հայրը և եղբայրը լավ են տիրապետել այդ խաղին, և ես նրանցից շատ բան եմ սովորել»:


     Ռոնալդինիոն միշտ աստվածացրել է իր հորը. «Նա կյանքիս և կարիերայիս  ամենակարևոր մարդկանցից է եղել: Ցավոք, ես հորս կորցրի, երբ դեռ ընդամենը   8  տարեկան  էի:  Նա ինձ միշտ խորհուրդ էր տալիս խաղալ ազնիվ և հնարավորինս  պարզ»: Գուցե հոր խորհուրդներին հետևելով է Ռոնալդինիոն առաջնորդվել և հասել իր բարձունքի գագաթնակետին: Հիմա նա թե´ Բրազիլիայում, թե´ ամբողջ աշխարհում համարվում է ամենահայտնի և տիտղոսավոր ֆուտբոլիստներից մեկը:
    1993 թվականին` 13 տարեկան հասակում, Ռոնալդինիոն առաջին անգամ  հայտնվեց    բրազիլիական մամուլի էջերում, երբ նա 23 անգամ գոլի  հեղինակ դարձավ:  «Ռոնալդինիո» նշանակում է «փոքր Ռոնալդո»,  և  քանի  որ  թիմում արդեն կար այդ անվամբ ևս մեկը, որոշեցին նրան կնքել «Ռոնալդինիո»: Ի դեպ, նա թիմի ամենափոքր խաղացողն էր:

    Ռոնալդինիոն հատկապես լայն ճանաչում է ձեռք բերում, երբ խաղում էր  «Բարսելոնա»-ի կազմում, որտեղ  հաղթում   է 2006 թ.  Չեմպիոնների Լիգայի գավաթը: Իսկ մինչ այդ 2004-2005թթ. Ռոնալդինիոն ճանաչվում է ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ, 2005թ. էլ` արժանանում  «Ոսկե գնդակ» մրցանակին: Արդեն 2007թ. աշնանը «Բարսելոնայում» նրա տրանսֆերային արժեքը կազմում էր մոտ 107.000.000 դոլար: 2012թ. հունիսին  Ռոնալդինիոն 6 ամսով  պայմանագիր  կնքեց  «Ատլետիկո Մինեյրո»-ի հետ: Նա  ընտրեց «49»  համարը, քանի որ իր շատ սիրելի «10»-րդ համարն արդեն զբաղված էր: Ռոնալդինիոն  բավականին հաճախ է նկարահանվում «Nike», «Pepsi», «Aspire» և «Lenovo» ընկերությունների գովազդային հոլովակներում: Բացի այդ, բրազիլիացի կիսապաշտպանն  աշխարհին ներկայացրել է իր սեփական «R 10» հագուստի տեսականին:
    Անդրադառնալով  Ռոնալդինիոյի անձնական կյանքին` նշենք, որ  ֆուտբոլիստն  ու  իր կինը` պարուհի Ջանեյնա Մենդեսը 2005թ. որդի են ունենում, ում անվանում են Ջոգո` ֆուտբոլիստի հոր անվամբ:  Այժմ նրանց տղան շարունակում է «ընտանեկան ավանդույթը»  և գնում հոր հետքերով: Դատելով տեսանյութից` կարծես թե Ջոգոյին ևս մեծ ապագա է սպասվում:

    Արթուր Աբրահամն այլևս չի՞ թաքցնում իր ընտրյալին

    Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի ընտրյալը Լիանա անունով մի հայուհի է, եթե հիմք ընդունենք վերջին ամիսներին գերմանական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը: Այս մասին գրում է Բրավո.am-ը:
    Սովորաբար Արթուր Աբրահամը լսում է բռնցքամարտի ռինգում հնչող զանգը, բայց ո՞վ գիտի, եթե ամեն ինչ լավ ընթանա, շուտով նրա համար կհնչի նաեւ հարսանեկան զանգերի ձայնը. ահա այսպես է գրել promiflash.de կայքը` նշելով, որ Բեռլինում անցկացվող իտալական «Notte delle Stelle» ֆիլմերի փառատոնին բռնցքամարտիկը ժամանել է նոր զուգընկերուհու հետ:

    «Այս անգամ լուսանկարիչների ուշադրությունը գրավել է ոչ թե Արթուրի շքեղ կոստյումը, այլ բռնցքամարտիկին ուղեկցող գեղեցիկ անծանոթուհին: Երեկոյի ընթացքում զույգին չեն կաշկանդել տեսախցիկները: Նրանք շարունակ ինչ-որ բան են շշնջացել միմյանց և  ժպտացել` իրար ձեռք բռնած», - գրված է վերոնշյալ հրապարակման մեջ:


    Hitachi-ն ներկայացրել է ռոբոտացված Ropits մեքենան



    Hitachi ընկերությունը ներկայացրել է Ropits ՝ The Robot for Personal Intelligent Transport System ռոբոտացված մեքենան: Փոքր տրանսպորտային միջոցը նախատեսված է տարեց մարդկանց, ինչպես նաեւ այս կամ այն պատճառով սովորական  մեքենայի ղեկին նստել չկարողացող քաղաքացիների համար:
    Նորույթը հագեցած է լազերային սենսորներով, GPS-համակարգով: Նպատակակետին հասնելու համար ուղեւորը պետք է միայն սենսորային էկրանի վրա նշի կոորդինատները, որից հետո մեքենան ինքնուրույն հաճախորդին կհասցնի նշված վայր: Բացի դրանից, մեքենան ունի  հատուկ ջոյսթիք, որի շնորհիվ մարդը կարող է կառավարել Ropits-ն արտակարգ իրավիճակներում: Հաղորդվում է, որ որ արդեն շուտով Ցուկուբա քաղաքում հատուկ կանգառներ կտեղադրվեն, որտեղ ուղեւորները կկարողանան կանչել  ռոբոտացված Ropits-ը, հայտնում է 3DNews-ը:
    Այն ի վիճակի է տեղաշարժվել 6կմ/ժ արագությամբ, իսկ սնուցիչն է լիթիում-իոնային մարտկոցը:




    Հետաքրիր նկարներ և իրեր






















    Կուրծքը փրկել է կանադուհուն կրակոցից


    Կանադուհին հրաշքով կենդանի է մնացել, երբ նրա զուգընկերը, իմանալով, որ կինը ցանկանում է լքել իրեն, կրակել է նրա վրա: Կնոջ կյանքը փրկել են կրծքի սիլիկոնային իմպլանտանտները. տեղեկացնում է rosbalt-ը: Բժիշկները կնոջ մոտ որեւէ լուրջ վնասվածք չեն հայտնաբերել, սակայն սիլիկոնային կուրծքն արդեն շարքից դուրս է եկել: Ի դեպ, հիվանդանոցից դուրս գալուց հետո կանադուհին անմիջապես գնացել է կուրծքը մեծացնելու:

    karenbloger.blogspot.com

    Related Posts Plugin for WordPress, Blogger...

    + response.name); });