
«Ռեալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլըվստահ է, որ իր թիմը կարող է անհրաժեշտ արդյունքի հասնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի«Մանչեսթեր Յունայթեդի» հետ պատասխան խաղում և դուրս գալ հաջորդ փուլ:
«Մեզ բարդ հանդիպում է սպասվում շատ լավ թիմի հետ: Սակայն առաջին խաղում մենք արդեն ցույց ենք տվել, թե ինչի ենք ընդունակ: Մրցակցից ավելի լավ էինք խաղում և բազմաթիվ գոլային պահեր ունեինք: Շատ ենք հարգում «Յունայթեդին», սակայն մտադիր ենք ցուցադրել մեր ֆուտբոլը, որի օգնությամբ կարող ենք հաղթել ցանկացած մրցակցի: Եթե դու հաղթում ես Բարսելոնում, կարող ես դա անել նաև Մանչեսթերում», – Օզիլի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռեալ» պատասխան հանդիպումը տեղի կունենա վաղը Երևանի ժամանակով 23:45-ին: Առաջին խաղում գրանցվել է արդյունավետ ոչ-ոքի` 1:1: