
«Չելսիի» դարպասապահ Պետր Չեխըհայտարարել է, որ դեմ չէր լինի, եթե թիմը կրկին գլխավորեր պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն:
«Մոուրինյոյի գլխավորությամբ «Չելսին» ֆանտաստիկ արդյունքի է հասնել, ուստի ինչո՞ւ պետք է դեմ լինեմ նրա վերադարձին: Ժոզեին սիրում էին բոլորը` և´ երկրպագուները, և´ ղեկավարությունը, և´ անձամբ ֆուտբոլիստները: Նա իր աշխատանքով էր արժանացել այդպիսի վերաբերմունքի, այնպես որ ամեն ինչ արդարացի է», – Չեխի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ «Չելսիի» ղեկավարությունը փոխարինող է փնտրում գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի համար, ով այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից: