Հույս ունեմ մինչև մրցաշրջանի ավարտը խփել իմ 200-րդ գնդակը Յունայթեդի կազմում. Ռունի


Հույս ունեմ մինչև մրցաշրջանի ավարտը խփել իմ 200-րդ գնդակը Յունայթեդի կազմում. Ռունի
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողՈւեյն Ռունին կարծիք է հայտնել իր մարզավիճակի մասին, ինչպես նաև նշել է, որ կցանկանար այս մրցաշրջանում թիմի կազմում խփել իր 200-րդ գնդակը:
«Այժմ ես այնպիսի տարիքում եմ, երբ ֆուտբոլիստները հասնում են իրենց մարզավիճակի գագաթնակետին, որը տևում է 4-5 տարի: Հուսով եմ` իմ մոտ էլ այդպես կլինի, և դա օգուտ կբերի «Մանչեսթեր Յունայթեդին»:
Հրաշալի է, որ չնայած երիտասարդ տարիքիս այդքան հանդիպում եմ անցկացրել «Յունայթեդի» կազմում: Շատ եմ ցանկանում ակումբի կազմում խփել իմ 200-րդ գոլը: Այդպիսի արդյունքով կարելի է հպարտանալ: Հուսով եմ` կհասնեմ դրան մինչև այս մրցաշրջանի ավարտը», – Ռունիի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Նշենք, որ ներկա պահին 27-ամյա հարձակվողը «Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում դարձել է 195 գոլի հեղինակ:
Ավելացնել մեկնաբանություն
Related Posts Plugin for WordPress, Blogger...

+ response.name); });