
«Միլանի» ղեկավարությունը մտադիր է երկարաձգել թիմի հարձակվող Ջամպաոլո Պացինիի պայմանագրի ժամկետը: Այս մասին հայտնում է Tuttosport-ը:
Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2016թ., իսկ 28-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կմնա անփոփոխ` 2,7 մլն եվրո: Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Պացինին «ռոսոներիների» կազմում անցկացրած 26 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ: Ա սերիայի 27-րդ տուրում նրա դուբլն օգնեց «Միլանին» ջախջախել 3-րդ տեղի համար պայքարում իր հիմնական մրցակիցներից մեկին` «Լացիոյին»: