Քերրին Անկարայից Կահիրե է մեկնել

Քերրին Անկարայից Կահիրե է մեկնելՄարտ 02, 2013 | 18:33 
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին պաշտոնական այցով մեկնել է Կահիրե։ Ակնկալվում է, որ նա Եգիպտոսի կառավարությանը եւ ընդդիմությանը մի քանի ամիս շարունակվող ցույցերից հետո փոխզիջման հասնելու կոչ կանի։
Ընդդիմության որոշ առաջնորդներ արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու Ջոն Քերրիի հետ հանդիպմանը։ Ապրիլին կայանալիք ընտրությունների բոյկոտը դադարեցնելու վերաբերյալ Վաշինգտոնի կոչը եգիպտական ընդդիմության շարքերում վրդովմունք է հարուցել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«ՌԻԱ Նովոստին» գրում է, որ Եգիպտոսում Քերրին բանակցություններ կվարի նախագահ Մուհամեդ Մուրսիի, արտգործնախարար Մուհամեդ Ամրի հետ,  հանդիպում է նախատեսվում նաեւ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբիի հետ։ Կահիրեի քննարկումների հիմնական թեման կդառնա սիրիական հակամարտությունը։ Կողմերը մտադիր են քննարկել նաեւ  պաղեստինա-իսրայելյան հարաբերությունները, նաեւ՝ Մերձավոր Արեւելքը զանգվածային ոչնչացման զենքից (այդ թվում՝ միջուկային) ազատ գոտու վերածելու հարցով միջազգային կոնֆերանս հրավիրելու հեռանկարները։
Պետդեպի գլխավոր տնտեսական ուղղությունը կդառնա Կահիրեին ԱՄՀ-ից 4,8 մլրդ դոլարի վարկ տրամադրելու հարցը։
Հիշեցնենք, Քերրին Կահիրե էր մեկնել Անկարայից, որտեղ քննարկել էր Սիրիայի իրավիճակը։ Լրագրողները նկատել էին, որ պետքարտուղարն օդանավ է բարձրացել հաստ թղթապանակը ձեռքին։

Նյութի աղբյուրը - NEWS.am
Ավելացնել մեկնաբանություն
Related Posts Plugin for WordPress, Blogger...

+ response.name); });