Թուրք զբոսավարը Հայաստանում շատ նոր հետաքրքրություններ է բացահայտել - See more at: http://news.am/arm/news/142783.html#sthash.MjsBDCD5.dpuf

Թուրք զբոսավարը Հայաստանում շատ նոր հետաքրքրություններ է բացահայտելՄարտ 02, 2013 | 18:43 
Երեւանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը հանդիպել է Երեւանում անցկացվող « CTS 2013 » 12-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի կազմակերպիչներին մասնակիցներին: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին եւ ներկայացնելով զբոսաշրջային ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքապետարանի դիրքորոշումն ու իրականացվող ծրագրերը, Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ լինելով աշխարհի հնագույն քաղաքներից մեկը՝ Երեւանն ուրույն հետաքրքրություն է ներկայացնում նաեւ զբոսաշրջային առումով. «Քաղաքապետարանը բաց է եւ պատրաստակամ քննարկելու եւ կյանքի կոչելու զբոսաշրջության խթանմանն ուղղված տարբեր ծրագրեր»,- նշել է քաղաքապետի  խորհրդականն ավելացնելով, որ Երեւանում կազմակերպված միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսն իր հերթին ոլորտում գործընկերային կապերի հաստատման ու ընդլայնման կարեւոր հարթակ է:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, ներկաների անունից շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, Ճամփորդական  գործակալների հայկական միության նախագահ Սիմոն Խաչատուրյանն ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանը հատկապես վերջին տարիներին զգալի քայլեր է ձեռնարկում՝ ուղղված զբոսաշրջային ոլորտի զարգացմանը. «Համոզված եմ, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի որդեգրած այս քաղաքականությունը շարունակական կլինի եւ այսուհետ եւս զբոսաշրջային ընկերությունները քաղաքապետարանի աջակցությունը կունենան»,- նշել է Ճամփորդական  գործակալների հայկական միության նախագահը:
Հանդիպմանը ներկա Թուրքիայի տուրիստական գործակալությունների միության վարչության անդամ Թենգիզ Քելեկչին, ով նաեւ Վան-Երեւան չվերթների նախաձեռնողներից է, նշել է, որ Հայաստանում ու մասնավորապես Երեւանում շատ նոր հետաքրքրություններ է բացահայտել, որոնք կարող են խիստ գրավիչ ու հետաքրքիր լինել  ամենատարբեր ուղղվածության զբոսաշրջային տուրերի մասով:
Հանդիպման վերջում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ առաջիկայում կքննարկվեն զբոսաշրջային ոլորտում գործակցությանն առնչվող առավել կոնկրետ հարցեր:

Նյութի աղբյուրը - NEWS.am
Ավելացնել մեկնաբանություն
Related Posts Plugin for WordPress, Blogger...

+ response.name); });