Օնլայն օպերացիոն համակարգ: ZeroPC



Օնլայն ծառայություններն ու ծրագրերը ֆունկցիոնալ առումով շարունակում են կատարելագործվել և աստիճանաբար փոխարինում են համակարգչի մեջ տեղադրվող ստանդարտ ծրագրերին: Օրինակ այժմ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել  ֆայլերը ինտերնետում (ամպային տարածքներում) պահպանելու ծառայություններ: Այժմ պատկերացրեք մի օնլայն օպերացիոն համակարգ, որտեղ բոլոր ծրագրերը և ֆունկցիաները կապված են հայտնի օնլայն ծառայությունների հետ:

ZeroPC-ն իրենից ներկայացնում է օնլայն օպերացիոն համակարգ, որտեղ ներգրավված են բոլոր հայտնի օնլայն ծառայությունները: Այսինքն այս օպերացիոն համակարգում ծրագրերի դերը կատարում են ինտերնետային ծառայությունները, իսկ կոշտ սկավառակին փոխարինելու են գալիս ամպային սերվերները: 



Տվյալ պահին ZeroPC օպերացիոն համակարգում ներառված են Facebook, Twitter, Google, Box.net, Dropbox, Evernote, Flickr, Instagram, Picasa, SkyDrive, SugarSync և այլ հայտնի ինտերնետ ծառայություններ: Համակարգում կան նաև տարբեր տեսակի ֆայլերը բացող հատուկ ծրագրեր, աուդիո վիդեո նվագարկիչներ և այլն: 


Չափազանց դժվար է մի քանի նախադասություններով ամբողջովին ներկայացնել այս համակարգի ֆունկցիաները, այդ պատճառով խորհուրդ եմ տալիս այցելեք և ինքներդ տեսեք այս հրաշք համակարգը: Համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել:

Ավելացնել մեկնաբանություն
Related Posts Plugin for WordPress, Blogger...

+ response.name); });