Դեպարդյեն ժամանել է Սոչի` ռուսական անձնագրի հետեւից

Դեպարդյեն ժամանել է Սոչի` ռուսական անձնագրի հետեւիցՀունվար 05, 2013 | 18:47 
Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն չարտերային չվերթով ժամանել է Սոչի` ռուսական անձնագիր ստանալու: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` նշելով, որ հավանաբար այսօր երեկոյան նրան կհանձնվի ռուսական անձնագիրը:
Սոչիում ընթանում է Օլիմպիական խաղերի նախապատրաստման աշխատանքային նիստը, որը նախագահում է վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Ուստի անձնագրի հանձնումը կարող է բավական հանդիսավոր լինել:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 3-ին հրամանագիր էր ստորագրել Դեպարդյեին քաղաքացիություն շնորհելու մասին, երբ դերասանը որոշել էր լքել Ֆրանսիան հարկերի խստացման պատճառով:
Ավելացնել մեկնաբանություն
Related Posts Plugin for WordPress, Blogger...

+ response.name); });