Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին (ֆոտո)

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին (ֆոտո)Հունվար 05, 2013 | 21:48 
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունվարի 5-ի երեկոյան Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին:
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Ծննդյան ճրագալույցը: Բոլոր եկեղեցիներում  ճրագալույցի (ճրագները վառելու) Սուրբ պատարագ է մատուցվում, վառում են մոմեր: Այս երեկո մարդիկ եկեղեցում վառված մոմեր եւ ճրագներ են տանում: Դրանք խորհրդանշում են աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը: Ճրագներ վառելը խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղի լույսը, որը մոգերին ցույց տվեց նորածին Հիսուսի մոտ տանող ուղին:
Քանի որ եկեղեցական տոնը սկսվում է ժամը 17.00-ին` երեկոյան պատարագից հետո, Սուրբ Ծնունդը եւ Աստվածային հայտնությունը Հայաստանում սկսում են տոնել հունվարի 5-ի երեկոյան եւ շարունակում հունվարի 6-ին: Իսկ հունվարի 7-ին  հանգուցյալների հիշատակության օրն է` Մեռելոց, որը լինում է ինչպես Սուրբ ծննդյան, այնպես էլ բոլոր տաղավար (գլխավոր) տոներին հաջորդող օրերին:



Ավելացնել մեկնաբանություն
Related Posts Plugin for WordPress, Blogger...

+ response.name); });