
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ ռուս մոդել Իրինա Շեյկը միասին են դիմավորել Նոր տարին: Թեեւ լուրեր էին շրջանառվում, թեՌոնալդուն դավաճանել է Շեյկին իտալացի մոդել եւ քաղաքական գործիչ Նիկոլ Մինետիի հետ, սակայն Շեյկը մասնակցել է Ռոնալդուի ընտանիքի ավանդական ամանորյա հանդիպմանը Մադեյրայում: Շեյկը նաեւ սոցիալական ցանցերից մեկում տեղադրել է մեծ մատանիով լուսանկար: Ամենայն հավանականությամբ, մատանին նվիրել է Ռոնալդուն, գրում է Marca-ն:




