Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը հակված չէ գերագնահատել«Բարսելոնայի» նկատմամբ տոնած հաղթանակների նշանակությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի«Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումից առաջ:
«Մենք երկու անգամ անընդմեջ պարտության ենք մատնել «Բարսելոնային», սակայն ընթացիկ մրցաշրջանում դեռ ոչնչի չենք հասել: Այդ հաղթանակներից մեկը մեզ դուրս բերեց Իսպանիայի գավաթի եզրափակիչ, մյուսը թույլ տվեց կրճատել «Բարսայի» նկատմամբ միավորների տարբերությունը: Սակայն գլխավոր առավելությունն այն է, որ «Յունայթեդի» հետ հանդիպմանը կմոտենանք հրաշալի տրամադրությամբ», – Ռամոսի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» նախ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Նոու Կամպում» հաղթեց «Բարսելոնային» 3:1 հաշվով, ապա Լա Լիգայի շրջանակներում պարտության մատնեց 2:1 հաշվով:



