«Միլանի» հարձակվող Ստեֆան էլ-Շաարավին «Ինտերի» հետ հանդիպման ժամանակ շրջանցել է եզրային մրցավարին։
«Միլանն» անկյունային հարված կատարելու իրավունք է ստացել, սակայն մրցավարը հետաձգել է այն՝ հանգստացնելով տուգանային հրապարակում գտնվող ֆուտբոլիստներին։ Այդ ժամանակ Էլ-Շաարավին, գնդակը եզրային մրցավարի ոտքերի տակով անկացնելով, շրջանցել է նրան։



