«Ինտերի» գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին մեկնաբանել է թիմի հարձակվող Անտոնիո Կասանոյի հետ վիճաբանության մասին տարածվող լուրերը:
Միջադեպից հետո իտալացի մասնագետը հայտարարել է, որ Կասանոն չի մասնակցի «Կատանիայի» հետ առաջիկա հանդիպմանը։
«Կասանոյին հայտացուցակում չընդրկելը իմ որոշումն էր։ Երեկ մենք վիճել ենք, սակայն դա մեր գործն է»,- Ստրամաչոնիի խոսքերն է մեջբերում AS-ը։



