Սերժ Սարգսյանն այսօր զբաղեցնում է Բաղրամյան 26-ը միայն մեկ պատճառով, որ ամբողջ ժողովուրդը դեռ դուրս չի եկել հրապարակ: Այդ մասին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:
«10 միլիոն հայ նայում է այս հրապարակին եւ ունեն մեկ հարց` այստեղ հավաքված մարդիկ ունեն այդքան կամք` երկիրը հանել քրեաօլիգարխիկ համակարգի ճիրաններից: Այո, մենք ունենք ունենք այդ կամքը եւ կոտրելու ենք քրեաօլիգարխիկ համակարգի ողնաշարը»,- ասել է Ղուկասյանն ու հավելել. «Մի քանի օրից ամբողջ հայ ժողովուրդը կանգնած կլինի բոլոր հրապարակումներում: Սերժ Սարգսյանը պարտվել է: Այսօր նա զբաղեցնում է Բաղրամյան 26-ը միայն մեկ պատճառով, որ ամբողջ ժողովուրդը դեռ դուրս չի եկել հրապարակ: Ողջ հայ ժողովուրդը պետք է իմանա` մենք հետ չենք կանգնելու»:
Ըստ Ղուկասյանի` հեղափոխությունը միայն Սերժ Սարգսյանի հրաժարականը չէ: «ՀՀԿ-ն պետք է դուրս գա պետական կառավարման մարմիններից: Բոլոր ՀՀԿ-ականների հրաժարականը պետք է լինի թիվ մեկ պահանջ: Ցույց տանք մեր կամքը` այս հեղափոխությունը դարձնել անշրջելի»,- նշել է նա:



