Ինչպես ակտիվացնել Ֆեյսբուքում կատարված նոր փոփոխությունները




Ֆեյսբուքը ժամեր առաջ ներկայացրեց մի քանի նորություններ, որոնք հիմնականում կապված են նորությունների հոսքի (News feed) հետ: Ահա այդ նորություններից մի քանիսը՝

1. Հոսքում լուսանկարներն ու վիդեոները ավելի մեծ են երևալու:
2. Որևէ օգտատիրոջ ընկերանալու կամ էջ լայքելու դեպքում հոսքում այդ պրոֆիլի մասին ավելի մանրամասն տվյալներ կհայտնվեն:



3.Հնարավորություն կա ֆիլտրել հոսքը ըստ որոշակի պարամետրերի (լուսանկարներ, խաղեր, երաժշտություն, խմբեր և այլն):



4.Ֆեյսբուքի բոլոր պլատֆորմերի համար նախատեսված տարբերակների ինտերֆեսյները կլինեն միանման (բջջային, պլանշետ, վեբ):
5.Հոսքում նոր գրառումների հայտնվելու դեպքում կստանաք ծանուցումներ դրանց մասին:



6.Հոսքում կցուցադրվեն նաև միևնույն գրառումը տարածող մարդկանց լուսանկարները:


Այս նոր ֆունկցիաները աստիճանաբար կկիրառվեն բոլոր օգտատերերի համար, իսկ առայժմ հասանելի կլինեն միայն քիչ թվով մարդկանց համար: Եթե ցանկանում եք ակտիվացնել այս նոր ֆունկցիաները ձեր պրոֆիլում, ապա սեղմեք այստեղ ու ներքևում սեղմեք Join Waiting List: Հայտ ներկայացնելուց հետո որոշ ժամանակ անց այս նորությունները հասանելի կլինեն Ձեր պրոֆիլի համար:
Ավելացնել մեկնաբանություն
Related Posts Plugin for WordPress, Blogger...

+ response.name); });