Օգտակար Անդրոիդ հավելված հայ ծրագրավորողների կողմի


Ծրագրավորողներ Տիգրան Ազատյանն ու Նարեկ Մամիկոնյանը թողարկել են մի հետաքրքիր ծրագիր, որին ցանկանում եմ այսօր անդրադառնալ: City Informer ծրագիրը Անդրոիդ հավելված է և աշխատում է Անդրոիդ համակարգով աշխատող գրեթե բոլոր սարքերի վրա: Ծրագիրն իրենից ներկայացնում է տեղեկատվական ուղեցույց և թույլ է տալիս կողմնորոշվել աշխարհի ցանկացած երկրում ու հեշտությամբ գտնել դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, բանկերի և այլ հաստատությունների մասին մանրամասն տվյալներ: Ուղեցույցն ունի 10 բաժին և մոտ 90 ենթաբաժին, որտեղ կարելի է գտնել տվյալ քաղաքի վերաբերյալ անհրաժեշտ տվյալները:


Հնարավորություն կա նաև «Կարգավորումներ» բաժնում ավելացնել ցանկացած քաղաք, բնակավայր, փողոց կամ շրջան և ստանալ տվյալ վայրի հաստատությունների ցանկը: Որևէ վայր չընտրելու դեպքում ծրագիրն ավտոմատ որոշում է Ձեր գտնվելու վայրը և ինքնուրույն ցուցադրում է Ձեր գտնվելու վայրին մոտ գտնվող հաստատությունների ցուցակը՝ համապատասխան ինֆորմացիայով:


Ծրագրում կան նաև այլ ֆունկցիաներ, որոնց շնորհիվ հնարավոր է կատարել զանգեր, ուղարկել SMS հաղորդագրություններ ինչպես նաև քարտեզի վրա գծել Ձեր գտնված վայրից դեպի ընտրված օբյեկտ տանող ճանապարհը: City Informer-ի առաջին տարբերակը նախատեսված էր միայն Հայաստանի համար, սակայն վերջերս թողարկված երկրորդ տարբերակը նախատեսված է նաև միջազգային շուկայի համար (անգլերեն և հայերեն ինտերֆեյսներով: Հեղինակները խոստանում են հաջորդ տարբերակներում ավելացնել նոր ֆունկցիաներ: Ծրագիրն ամբողջովին անվճար է և կարող եք ներբեռնել Google Play-ից: Կարող եք նաև գնահատել ծրագիրը Google Play-ում և տարածել հայ ծրագրավորողների աշխատանքի արդյունքը:


Ավելացնել մեկնաբանություն
Related Posts Plugin for WordPress, Blogger...

+ response.name); });