Youtube-ի նոր ֆունկցիան թույլ է տալիս վիդեոների վրա տեղադրել լոգոներ



Վերջերս Youtube վիդեոհոսթինգը գործարկել է մի ֆունկցիա, որը կոչվում է "InVideo Programming": Այն թույլ է տալիս Youtube կայքի վիդեոների վրա տեղադրել լոգոներ, որոնց վրա սեղմելով բացվում է տեսահոլովակը վերբեռնողի պրոֆիլը: Այս ֆունկցիան հատկապես կարող է օգտակար լինել Youtube-ի Ձեր էջը գովազդելու համար:



Ֆունկցիան ակտիվացնելու համար անհրաժեշտ է բացել  այս հասցեն ու ընտրել առաջարկվող երկու տարբերակներից մեկը (պատկեր կամ տեսահոլովակի գովազդ): Ֆունկցիան ակտիվացնելու լոգոն կտեղադրվի Ձեր կողմից վերբեռնված բոլոր վիդեոների վրա:
Ավելացնել մեկնաբանություն
Related Posts Plugin for WordPress, Blogger...

+ response.name); });