
Վերջերս ֆեյսբուքում նկատեցի մի հետաքրքիր նկար, որը տեղադրել էր Անուշ Անանյանը: Նկարում ցույց էր տրված, թե ինչպես է Անուշի ընկերներից մեկը անգլերեն տեքստեր և տարբեր հղումներ ուղարկել: Սակայն այս անգամ ոչ թե սովորական սպամ է, այլ հարցերին շատ լավ պատասխանող ծրագիր), ով նաև չի զլանում զրուցել զոհերի հետ:
Սկզբում զարմացա այն փաստի վրա, որ նա պատասխանել է Անուշի գրածներին: Սակայն վերջին օրերին արդեն շատացել են նման զոհերը, ովքեր տուժում են հենց նույն գործողությունից: Սկզբում գրում է hi, այնուհետև wanna laugh? և ուղարկում ինչ-որ հասցե, որի վրա սեղմելով դուք դառնում եք հերթական զոհը և ձեր ֆեյսբուքի պրոֆիլը գողանում են: Եվս մեկ անգամ զգուշացնում եմ՝
Ֆեյսբուքի չաթում կամ պատի վրա մի սեղմեք ոչ մի կասկածելի հասցեների վրա, նամանավանդ եթե դրանք կրճատված և վերափոխված են որոշ կայքերի կողմից (tinyurl, bit.ly. goo.gl և այլն): Նաև նշեմ, որ կան բազմաթիվ խարդախ ծրագրեր, որոնք պահանջում են գրել ֆեյսբուքի կամ այլ սոցիալական կայքերի գաղտնաբառեր ու դրա դիմաց կատարել որոշակի ծառայություններ (օր. օդնոկլասնիկի կայքը ջարդելու կամ նվերներ ակտիվացնելու ծրագրեր): Մի հավատացեք այդպիսի ծրագրերի, դրանք ընդամենը գումարներ գողանալու գործիքներ են: Տարածեք սա և տեղեկացրեք ձեր ընկերներին, որպեսզի չդառնան հերթական զոհերը:




