Հայերեն Աստվածաշունչ PDF ֆորմատով: Կարող եք տեղադրել նաև բջջային հեռախոսներում


Բլոգի հարգելի այցելուներ, ինչպես հիշում եք, վերջերս բլոգում տեղադրել էի իմ կողմից պատրաստած հայերեն Աստվածաշունչը, որը նախատեսված էր բջջային հեռախոսների համար: Սակայն սենսորային էկրանով հեռախոսների վրա այն չի աշխատում, քանի որ ծրագիրը ղեկավարելու համար անհրաժեշտ են հատուկ կոճակներ: Այդ  Աստվածաշունչը աշխատում է այնպիսի հեռախոսների վրա, ինչպիսիք են օրինակ Nokia 6233, 6300, 6500, 6700, 6234, 8800 և այլ նպանատիպ հեռախոսներ, որոնք սենսորային էկրանով չեն և բացում են swf ֆայլեր: Իսկ ինչ վերաբերում է մնացած դեպքերին, ապա կարող եք տեղադրել հայերեն լեզվով Աստվածաշունչ PDF ֆայլերի տեսքով, որը կարող եք բացել ցանկացած PDF Reader-ով: Օրինակ կարող եք բեռնել Adobe ReaderLE ծրագիրը, որը աշխատում է Symbian 9.4հեռախոսների վրա: Այլ մոդելի հեռախոսների դեպքում փորձեք ինտերնետում գտնել PDF ֆայլեր կարդացող ծրագրեր (եթե իհարկե ձեր հեռախոսը չունի ստանդարտ այդպիսի ծրագիր): Իհարկե կարող եք նաև ներբեռնել PDF ֆայլերը և կարդալ համակարգչի մեց գտնվող PDF կարդացող ծրագրով:

Ավելացնել մեկնաբանություն
Related Posts Plugin for WordPress, Blogger...

+ response.name); });