Ինչու՞ Facebook և Youtube կայքերը չի բացում



Վերջին ամսվա ընթացքում ստանում եմ բազմաթիվ նամակներ բլոգի այցելուներից, ովքեր չեն կարողանում այցելել Youtube կամ Facebook կայքերը: Պարզվում է, որ դա  կապված է ինտերնետի DNS-ների հետ: Շնորհակալ եմ Նարեկից, ով ինձ ուղարկեց իր պրովայդերից ստացած ցուցումները: Այսպիսով եթե խնդիրներ ունեք Youtube և Facebookկայքերի հետ, ապա կարող եք անել հետևյալ քայլերը:

Windows XP-ի դեպքում՝

1. Մտեք Control Panel


2. Մտեք Network Connections


3. Աջ click արեք My Network Connection-ի վրա և սեղմեք Properties:


4. Ցուցակից նշեք Internet Protocol (TCP/IP) և սեղմեք Properties:


5. Գրեք նկարում պատկերված DNS-ները և սեղմեք OK:



Windows 7-ի դեպքում՝


1. Մտեք Control Panel




2. Մտեք Network and Sharing Center



3. Սեղմեք Local Area Connection-ի վրա:




4. Կատարեք WindowsXP-ի դեպքի համար նշված 4-րդ և 5-րդ քայլերը:


Հ.Գ.
Եթե այս մեթոդը ինչ-որ չափով օգնեց Ձեզ, ապա գրեք մեկնաբանությունների մեջ:

Ավելացնել մեկնաբանություն
Related Posts Plugin for WordPress, Blogger...

+ response.name); });