Բանաստեղծություն: Նայեմ աչքերիդ...


Նայեմ աչքերիդ և ոչինչ չասեմ,
Խորհեմ քո մասին' եվ ոչինչ չասեմ...
Երբ ինձ չտեսնես, տեսնես ուրիշին'
Գամ հարսանիքիդ եվ ոչինչ չասեմ:
Կենացդ խմեմ ամբողջ երեկո,
Լույս վառեմ ճամփիդ եվ ոչինչ չասեմ:
Սեր, երջանկություն մաղթեմ առհավետ
Թաքուն արտասվեմ, եվ ... ոչինչ չասեմ:
Քո մի անունով ապրեմ աշխարհում,
Եվ ոչինչ չասեմ, եվ ոչինչ չասեմ...


Հեղինակը անհայտ է: Եթե գիտեք հեղինակի անունը, ապա  տեղեկացրեք:
Ավելացնել մեկնաբանություն
Related Posts Plugin for WordPress, Blogger...

+ response.name); });