
Պարզվում է օդնոկլասնիկի ադմինիստրացիան ջանքեր չի խնայում այդ կայքը Հայաստանում առաջ տանելու համար և հանուն հայ ազգի բացել է նաև կայքի հայկական դոմեյնով տարբերակը: Այսպիսով մտնելով www.odnoklassniki.am մենք հայտնվում ենք օդնոկլասնիկի պաշտոնական կայքում: Եվս մեկ բացահայտում օդնոկլասնիկի մասին: Օդնոկլասնիկին է պատկանում նաև www.odkl.ruդոմեյնը: Էլի շատ խուճուճ-մուճուճ դոմեյներ կան, բայց դրանք այնքան էլ հետաքրքիր չեն:

Ֆեյսբուքին է պատկանում www.fb.com և www.fb.me դոմեյները: Պարզվում է, որ www.fb.com դոմեյնը գրանցվել է հեռավոր 1990 թվականին, երբ Մարկ Ցուկերբերգը 6 տարեկան էր: Փաստորեն կարելի է ենթադրել, թե ինչ աստղաբաշխական գումարներով է գնել ֆեյսբուքը նշված դոմեյնը: Ֆեյսբուքի ռուսական տարբերակ հանդիսացող www.vkontakte.ruկայքը հետ չի մնում ֆեյսբուքից և նույնպես ունի կարճ դոմեյն` www.vk.com: Սկայպին է պատկանում ոչ միայն www.skype.com-ը, այլ նաև www.skype.infoդոմեյնը:




