Անեկդոտներ

                                 

Որդին հարցնում է հորը, թե որտեղից է ինքը: Հայրը, կարմրելով, կմկմալով, շրջանցելով ամենանուրբ պահերը, ամեն ինչ բացատրում է և հարցնում.
– Հասկացա՞ր, որդիս:
Ապշահար տղան.
– Պարզվում է` բավականին հետաքրքիր է: Իսկ երբ մեր դասարանի Արմենն էր նույն հարցը
տվել իր հայրիկին, նա պարզապես պատասխանել էր. <<Վարդենիսից>>:



Պապը հիշում է հին ու բարի ժամանակները.
– Երբ ես փոքր էի, մայրս կարող էր ինձ խանութ ուղարկել 50 կոպեկով, և ես տուն էի վերադառնում 5 կգ կարտոֆիլով, երկու հատ մատնաքաշով, երեք շիշ կաթով, կես կգ պանրով, մեկ տուփ թեյով և մեկ կգ շաքարավազով: Իսկ հիմա հնարավոր չէ. չափից շատ են հսկող տեսախցիկները:



Պետին առաջ են քաշում: Գալիս է իր նախկին բաժին` հրաժեշտ տալու աշխատակիցներին.
– Տղանե՜ր, շնորհակալություն ամեն ինչի համար: Ինչպե՞ս եք առանց ինձ մնալու: Նույնիսկ
խղճում եմ ձեզ: Իմ փոխարեն մի ապուշի կնշանակեն...
Հնչում է տխուր մի ձայն.
– Ըհը, էլի ապուշի են նշանակելու...


– Չգիտեմ ինչ գնեմ կնոջս ծննդյան տարեդարձի առթիվ:
– Հարցրու իրեն:
– Օ՛, ի՛նչ ես ասում: Ես այդքան փող չունեմ:


Կինը` ամուսնուն.
– Սիրելիս, երեկ ինձ այնքան հաճոյախոսություն
արեցիր: Նման բան քեզանից ես կյանքում չէի լսել:
– Կներես, հարբած էի:


Զորակոչային հանձնաժողովի մոտ զորակոչիկն այնպես էր ձգտում խուսափել ծառայությունից, որ հենց տեղում ընդունվեց թատերական ինստիտուտ:


Հայտարարություն. Հարբեցողության երաշխավորված բուժում: Մշտական հաճախորդներին`զեղչեր:


Այ, ասում են, որ շախմատը նաև արվեստ է: Եթե դա այդպես լիներ, ապա փողոցներում և անցումներում կկանգնեին ոչ թե երաժիշտները, այլ շախմատիստները և խնդիրներ կլուծեին կամ կխաղային, իսկ մարդիկ դրա համար նրանց գումար կնետեին:


Դատավորը.
– Մեղադրյալ, պատմեք, ինչու կրակեցիք ձեր որսընկերոջ վրա:
– Ես նրան եղնիկի տեղ դրեցի:
– Իսկ երբ գիտակցեցիք ձեր սխալը:
– Երբ եղնիկն ի պատասխան կրակեց:



Անապատի կենտրոնում փոքրիկ օազիս է, որի շուրջը վազում է մի նախկին թեթևաթլետ, իսկ նրա հետևից` առյուծը: Հանկարծ օազիսից դուրս է գալիս մի մարդ, նայում այս ամենին և բղավում վազողին.
– Լսիր, նա քեզ հասնում է:
– Ոչինչ, ես նրա նկատմամբ երկու շրջանի առավելություն ունեմ:


Երիտասարդ ծնողներն իրենց նորածին որդուն բերում են բժշկի մոտ: Վերջինս նայում է և ասում.
– Ինչ գեղեցիկ երեխա ունեք:
– Դուք այդ խոսքերը, երևի, ասում եք բոլոր նորաթուխ ծնողներին:
– Ոչ, միայն նրանց, ում երեխաներն իրոք գեղեցիկ են:
– Իսկ մյուսներին:
– Մյուսներին ասում եմ. <<Ձեր երեխան ձեզ շատ նման է>>:

Ամենաօգտակար բանը, ինչ ես արել եմ աշխատավայրում վերջին ժամանակներս, դուռը յուղելն է, որ չլսվի, թե ինչպես եմ մեկ ժամ շուտ գնում տուն:




Մի կին գալիս է ոստիկանություն և ասում.
– Կորել է ամուսինս: Արդեն չորս օր է չկա:
– Դիմում գրեք:
Գրում է, կարդում են, հարցնում.
– Եթե գտնենք ձեր ամուսնուն, ինչ հաղորդենք:
– Առաջին հերթին հաղորդեք, որ մայրս չի գալու:


– Մամ, Հարութն ասաց, որ ես հիանալի աղջիկ եմ: Կարելի է այսօր նրան հրավիրեմ մեր տուն:
– Պետք չի: Թող նա շարունակի այդպես մտածել:


Նոր հեռուստանախագծի հաղթողը կստանա 2000 դոլար յուրաքանչյուր ամիս մինչև կյանքի վերջը:
Հ. Գ. Կյանքի վերջը որոշում է հեռուստ անախագծի հովանավորը:


– Գիտես, որ Արևելքում կինն իր ամուսնուն չի տեսնում մինչև հարսանիքի օրը:
– Մեզ մոտ հակառակն է: Ահա ես ամուսնացա և ամուսնուս չեմ տեսնում հարսանիքից հետո:


Ամերիկացիները գալիս են ծանոթանալու մեր դպրոցների վիճակին: Մտնում են դասարանները, նայում: Նրանցից մեկը հարցնում է.
– Դուք դպրոցում համակարգիչներ օգտագործում եք:
– Իհարկե: Առաջին դասարանից:
Մտնում են դասարան, տեսնում` լուսամուտագոգին չորս համակարգիչ է դրված:
Ուսուցչուհին ասում է.
– Վարդանիկ, վերցրու մեկ համակարգիչը և դիր սեղանին: Երեխաներ, քանի համակարգիչ մնաց լուսամուտի գոգին:


Անապատում հանդիպում են երեքը:
Մեկն ասում է.
– Մեզ մոտ այնպիսի երաշտ էր, որ հողը կես մետր լայնությամբ ճաքեր էր տվել:
Երկրորդը.
– Դա ինչ է որ: Անցած տարի երաշտի ժամանակ մեր կովերը կթելիս կաթի փոշի էր դուրս գալիս:
Երրորդը.
– Ինչ եք հասկանում երաշտից: Այ, երկու տարի առաջ մեզ մոտ երաշտ էր, մեր ծառերը շների հետևից էին ընկել, որ իրենց մի քիչ ջրեն:
Ավելացնել մեկնաբանություն
Related Posts Plugin for WordPress, Blogger...

+ response.name); });