Armenix հիվանդության մասին



Հայաստանում մեծ ծավալներով սկսել է տարածվել մի նոր հիվանդություն, որի անունը Արմենիքսացավէ: 

Պատմությունը
Այս հիվանդությունը ըստ մասնագետների սկիզբ է առել հեռավոր 2010 թվականի ապրիլի 16-ին և մեծ տեմպերով վարակում է մարդկանց: Ըստ վերջին ուսումնասիրությունների, այս հիվանդությունը առաջացել է աշխարհում հայտնի թվիթերացավից:

Վարակվածների թիվը
Վերջին տվյալներով արդեն 1000 մարդ վարակվել են այս անբուժելի հիվանդությամբ: 

Ախտանիշները
Այս հիվանդության նշանները սկզբնական շրջանում չեն երևում, բայց մի քանի շաբաթից այն ամբողջովին վարակում է տվյալ մարդուն: Հիվանդությունը հատկապես խորն է արտահայտվում երեկոյան ժամերին, երբ բոլոր վարակվածները հավաքվում են նույն տեղում: Հիվանդները ասում են տարբեր մտքեր և այնուհետև կիսվում իրենց կարծիքներով: 

Ինչպես է տարածվում
Կարծիք կա, որ ամեն ամսվա վերջին կիրակին վարակվածները սկսում են այլ մարդկանց վարակել այս հիվանդությամբ: Հիվանդությունը տարածվում է ինտերնետի միջոցով, փողոցում քայլելու ժամանակ, լսարանների նստարաններին և այլ մարդաշատ վայրերում:

Ովքեր կարող են վարակվել
Այս հիվանդությամբ կարող են վարակվել ինտերնետից որոշակի գաղափար ունեցող և օդնոկլասնիկից միշտ դժգոհ մարդիկ՝ անկախ սեռից, տարիքից ու ազգային պատկանելիությունից:

Մուտացիա
Կա վարակվածների մի զանգված, որոնք մուտացիայի են ենթարկվել, որոնց անվանում են սպամերներ:


Տոները և միջոցառումները
Հիվանդները անխտիր նշում են բոլոր տոները և ծնունդները, բացի դրանից ամիսը մեկ անգամ հավաքվում են և ինչ-որ միջոցառման մասնակցում:

Ակտիվիստներ
Գոյություն ունեն ակտիվ հիվանդներ, որոնցից վարակվելու հավանականությունը ավելի մեծ է:

Վարակվածների դեմ ինչ կարելի է կիրառել
Վարակվածները հանդիսանում են անբուժելի հիվանդներ, սակայն կա մի հնարք, որից նրանք ներվայնանում են: Անհրաժեշտ է ամենաթեժ գրառման ներքևում ավելացնել նոր մեկնաբանություն:

Անունները և դեմքերը
Վարակվածներից շատերը հանդես են գալիս այլ անուններով և դեմքերով, որպեսզի նրանց շատ մարդ չճանաչի:

Խոսելաձևը
Հիվանդները խոսում են միմիայն հայերեն լեզվով և անհասկանալի տառերով, օրինակ՝ Ճ կամ Պ, իսկ եթե մի միտք նրանց դուր է գալիս, ապա ասում են "+1":

Ինչ պետք է անեք
Այս հարցը ցավոք չունի պատասխան և վաղ թե ուշ դուք վարակվելու եք, այնպես որ ավելի լավ է սեփական կամքով մտեք www.armenix.com կայքը և վարակվեք:

Բա հետո?
Հետո կարող եք մտնել հետևյալ վարակվածի էջըու հետևել նրան:

Իսկ եթե լուրջ?
Իսկ եթե լուրջ, ապա Հայաստանում արդեն մեկ տարի գոյություն ունի միկրոբլոգ, որտեղ կարող եք գրանցվել և լինել տեղյակ ամեն ինչից ու կիսվել Ձեր կարծիքներով: 

Հ.Գ.
Շնորհավոր ծնունդդ Արմենիքս ջան !!!
Ավելացնել մեկնաբանություն
Related Posts Plugin for WordPress, Blogger...

+ response.name); });