Ինչպես հեռակառավարել անհատական համակարգիչը iPad-ի և iPhone-ի միջոցով



Երբեմն ստեղծվում են պարագաներ, երբ գտնվում եք հեռու տան համակարգչից և ցանկանում եք աշխատել կամ կարևոր տվյալներ որոնել այդ համակարգչի վրա: Ինֆորմացիոն տեխնոլոգիաները մեր օրերում այնքան են զարգացել, որ անհատական համակարգիչները կարող եք ղեկավարել նաև կիլոմետրերով հեռավորության վրա՝ օգտագործելով այլ համակարգիչներ կամ բջջային հեռախոսներ: Այլ համակարգչի միջոցով մյուս համակարգիչըկառավարելու մասին բլոգում արդեն խոսել եմ, այդ պատճառով այսօր կանդրադառնամ միայն iOS համակարգով աշխատող սարքերի (iPhone, iPad) միջոցով անհատական համակարգիչները հեռակառավարելուն: 

Համակարգչի կարգավորումներ

1. Այցելեք այս կայքը և գրանցվեք:
2. Ներբեռնք ծրագիրը և տեղադրեք համակարգչի վրա:
3. Տեղադրելու ընթացքում ընտրեք որևէ գաղտնաբառ:
4. Տեղադրելուց հետո բացեք ծրագիրը:

iPad/iPhone-ի կարգավորումներ:

1.Ներբեռնեք և տեղադրեք այս ծրագիրըiPad/iPhone-ի մեջ:
2.Բացեք ծրագիրը և հեռակառավարեք համակարգիչը:



Կարգավորումներից հետո ցանկացած ժամանակ կարող եք պլանշետի կամ հեռախոսի վրա բացել LogMeIn ծրագիրը ու հեռակառավարել համակարգիչը, եթե իհարկե համակարգիչը միացված է ինտերնետին և LogMeIn ծրագիրը բաց է նաև համակարգչի վրա:



Այս մեթոդով կարող եք նաև ղեկավարել համակարգիչը ցանկացած այլ համակարգչի միջոցով: Դրա համար անհրաժեշտ է մի համակարգչի վրա տեղադրել ու կարգավորել ծրագիրը, իսկ մյուս համակարգչով այցելել logmein.com և կատարել մուտք: Այսինքն ցանկացած ինտերնետ դիտարկչով կարող եք կապ հաստատել մյուս համակարգչի հետ:


Վերջում նշեմ, որ ծրագիրը հասանելի է նաև Android համակարգով աշխատող հեռախոսների ու պլանշետների վրա (Android-ի դեպքում ծրագիրըվճարովի է):

Ավելացնել մեկնաբանություն
Related Posts Plugin for WordPress, Blogger...

+ response.name); });