Նկարների չափսերը միանգամից փոքրացնելու չափազանց հեշտ ու օգտակար մեթոդ


Շատ են պատահում դեպքերը, երբ լուսանկարչական ապարատի նկարների չափսերը մեծ են լինում և զբաղեցնում են մեծ ծավալ: Կամ միգուցե ցանկանում եք ուղարկել դրանք Skype-ով, բայց դրանցից յուրաքանչյուրը մի քանի մեգաբայթ է: Այս դեպքում անհրաժեշտություն է առաջանում փոքրացնել այդ լուսանկարների չափսերը: Յուրաքանչյուր լուսանկար առանձին-առանձին բացելու ու մշակելու փոխարեն համար կարող եք օգտագործել այս չափազանց պարզ ու օգտակար հավելվածը, որը տեղադրելուց հետո անհրաժեշտ է ընդամենը կատարել հետևյալ քայլերը.

1.Բացեք լուսանկարների թղթապանակը:
2.Նշեք այն լուսանկարները, որոնք ուզում եք փոքրացնել:
3.Մկնիկի աջ քլիք արեք նշված ֆայլերից որևէ մեկի վրա և ընտրեք Resize Pictures:


4.Բացված պատուհանում ընտրեք լուսանկարների վերջնական չափսերը և սեղմեք Resize: 



Եթե ցանկանում եք ջնջել մեծ չափսերով լուսանկարները և դրանց փոխարեն թողնել միայն փոքրերը, ապա փոքրացնելուց առաջ նշեք Replace the originals պարամետրը:

5.Գործողության ավարտից հետո նույն թղթապանակի մեջ կտեսնեք փոքրացված լուսանկարները:


Ավելացնել մեկնաբանություն
Related Posts Plugin for WordPress, Blogger...

+ response.name); });