
Եթե Վիտալի Կլիչկոն ավարտի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան, ապա ես կհետեւեմ նրա օրինակին, հայտարարել է գերծանրքաշային կարգում բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, բրիտանացի Դեւիդ Հեյը (26-2, 24 նոկաուտ):
«Եթե Վիտալին հայտարարի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան ավարտելու մասին, ապա ես կհետեւեմ նրա օրինակին։ Ես կհեռանամ ռինգից եւ երբեք չեմ մենամարտի»,- Հեյի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Դեւիդ Հեյը նախորդ անգամ ռինգ է դուրս եկել 2012-ի հուլիսի 14-ին: Այդ օրը նա 5-րդ ռաունդում նոկաուտով հաղթեց աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, բրիտանացի Դերեկ Չիսորային: