Չեմ կարծում, որ 2013 թվականը կարող է բեկումնային լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ արտաքին քաղաքական հասարակական խորհրդի եւ անվտանգության նախագահ Մասիս Մայիլյանը։
«Ձմռանը նախագահական ընտրություններ կանցկացվեն Հայաստանում, իսկ աշնանը՝ Ադրբեջանում։ Ընտրական գործընթացները, որպես կանոն, չեն խթանում կողմերի դիրքորոշումների մերձեցմանը։ ԼՂՀ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունեցող հակամարտային իրավիճակը կարող է ակտիվ կերպով օգտագործվել ներքաղաքական նպատակներով։ Դա կարգավորման համար լրացուցիչ տարածքային հավակնություններ է ստեղծում»,- նշել է Մասիս Մայիլյանը։
Նրա խոսքերով՝ գոյություն ունեն նաեւ ոչ տարածքային հավակնություններ, որոնք օգտագործվում են միջազգային միջնորդների կողմից՝ ղարաբաղյան կարգավորման համար։ Տեղեկություն կա, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպման ժամանակ (հունվարին՝ Փարիզում) միջնորդների կողմից առաջարկված ինչ-որ նոր գաղափարներ կքննարկվեն։ «Հետաքրքիր կլիներ իմանալ դրանց բնույթը։ Դա թույլ կտար պատկերացնել, թե Մինսկի ԵԱՀԿ խմբի նախագահները որ ուղղությամբ են պատրաստվում շարունակել իրենց առաքելությունը։ Բացահայտ է, որ նախկին մոտեցումների հիմքով եւ կարգավորման փիլիսոփայությամբ անհնար է տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հասնել։ Միջնորդները պետք է համարձակություն հավաքեն եւ քննության դնեն նոր մոտեցումներ, որոնք հաշվի են առնում արդի միջազգային իրավական իրողությունը եւ ռազմական հեռանկարները փակող վերջին նախադեպային լուծումները»,- ընդգծել է Մասիս Մայիլյանը։