Հայկական ընդդիմության առաջնորդ, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 3-ին «Skype»-ի միջոցով կդիմի ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի Սուրբ Մարիա տաճարի բակում Հայաստանի համար անցկացվող ցույցի մասնակիցներին: Այս մասին հայտնում է «Asbarez»-ը:
«Ցույցը կազմակերպվել է ԱՄՆ արեւմտյան մասում գտնվող ՀՅԴ Կենտրոնական Կոմիտեի եւ հայկական ուրիշ կազմակերպությունների կողմից: Ցույցը նախատեսվել է ի նշան համերաշխության Հայաստանի ժողովրդի հետ, ով փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո շարժում է կազմակերպել ընտրությունների ժամանակ կատարված խախտումների եւ կեղծիքների դեմ` պահանջելով` Հայաստանում վերականգնել ժողովրդավարական նորմերն ու սոցիալական արդարությունը: ՀՅԴ-ն, միանալով շարժմանը` հայտարարել է, որ մնալու է ժողովրդի հետ, անխտիր օգնելու է հայ ժողովրդի ձգտումներն առաջ տանելու հարցում եւ Հայաստանում վստահության վերականգնմանը»,- գրել է պարբերականը

Նյութի աղբյուրը - NEWS.am