
Արգենտինական ֆուտբոլային 3-րդ դիվիզիոնում հանդես եկող «Տիրո Ֆեդերալի» ֆուտբոլիստ Էզեկիել Ավիլան ձեռբակալվել է ակումբային գույքը գողանալու մեղադրանքով։ Այս մասին հաղորդում է El Tribuno-ն։
«Շատ տղաներ մեր թիմ են գալիս` ելնելով սոցիալական բարդ պայմաններից։ Սակայն ինձ համար հասկանալի չէ, երբ ակումբից իրեր են գողանում։ Դա նույն բանն է, ինչ գողանալ սեփական ընտանիքից»,- ասել է ակումբի նախագահ Կարլոս Դավոլան։
Պետք է նշել, որ 19-ամյա Ավիլան ակումբի լավագույն ռմբարկուներից է։