
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շատ պատկերավոր կերպով է նկարագրել Մյունխենի «Բավարիային»:
««Բավարիան» անում է այն, ինչ որ չինացիներին են անում մեր ավտոարտադրության հետ: Նրանք ամեն ինչ կրկնօրինակում են և ներկայացնում իբրև իրենց արտադրանք:
«Բավարիան» զբաղվում է գաղափարների գողությամբ: Այնտեղ հիմք են ընդունում մեր ոճը, հսկայական գումարներով ձեռք են բերում ֆուտբոլիստներ և այժն էլ հաղթում են»,-Կլոպի խոսքերը փոխանցում է Bild-ը: