Ռեալը Ռոնալդուին ցանկանում է օգտագործել իբրև «կթու կով»


Ռեալը Ռոնալդուին ցանկանում է օգտագործել իբրև «կթու կով»
Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ «Ռեալը» հրաժարվում է իր հետ համաձայնեցնել նոր պայմանագրը, քանի որ ցանկանում է ևս երկու տարի օգտագերծել իրեն իբրև «կթու կով»:
Խնդիրն այն է, որ ներկայիս պայնագրի համաձայն, պորտուգալացին պարտավոր է իր գովազդային գործունեությունից ստացված եկամուտի 40%-ը փոխանցել ակումբին: Հաշվի առնելով այն, որ Ռոնալդուն աշխարհում ամենաշատ պահանջարկ ունեցող մարզիկներից է, այդ գումարն էապես գերազանցում է պայմանագրով սահմանված նրա աշխատավարձը:  Նման մոտեցումը բոլորովին էլ պորտուգալացու սրտով չէ, և նա արդեն ամռանը պատրաստ է լքել Մադրիդը:
Իրավիճակի զարգացումներին ուշադրությամբ հետևում է «Մանչեսթր Յունայթեդը», որն ի դեմս  General Motors-ի, ունի նոր ազդեցիկ հովանավոր և պատրաստ է Ռոնալդուին վերադարձնել «Օլդ Թրաֆորդ»: «Կարմիր սատանաները» հարձակվողի դիմաց պատրաստ են վճարել 55 մլն եվրո, իսկ ամերիկյան ընկերությունը նախատեսում է պորտուգալացուն դարձնել իր«դեմքը»:
Ըստ Daily Star-ի տվյալների, ընկերության ներկայացուցիչներն արդեն հասցրել են տրանսֆերի շուրջ բանակցել ֆուտբոլիստի գործակալի հետ և «Յունայթեդում» պատրաստ են նրան շաբաթական վճարել 200 հազար ֆունտ:
Ավելացնել մեկնաբանություն
Related Posts Plugin for WordPress, Blogger...

+ response.name); });