Չեմպիոնների լիգան նվաճելու գլխավոր հավակնորդները Ռեալը և Բարսելոնան են. Դանտե


Չեմպիոնների լիգան նվաճելու գլխավոր հավակնորդները Ռեալը և Բարսելոնան են. Դանտե
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դանտեն հայտնել է, որ իր թիմի հետ ցանկանում է տիրանալ բոլոր հնարավոր տիտղոսներին։
«Ցանկանում ենք նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները։ Բազմաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստներ և հոյակապ մարզիչ ունենք։ Բացի այդ՝ լավ ենք հանդես գալիս բոլոր մրցաշարերում։
Իմ կարծիքով Չեմպիոնների լիգան նվաճելու ֆավորիտ են համարվում «Ռեալը» և «Բարսելոնան»՝ աշխարհի ուժեղագույն թիմերը։ Սակայն այս պահին պետք է կենտրոնանանք «Արսենալի» հետ առաջիկա հանդիպման վրա»,- բրազիլացի պաշտպանի խոսքերն է մեջբերում TZ-ն։
Ավելացնել մեկնաբանություն
Related Posts Plugin for WordPress, Blogger...

+ response.name); });