
ՊՍԺ-ն ամռանը կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին։
Փարիզյան ակումբը 27-ամյա անգլիացի ֆուտբոլիստի համար պատրաստ է 46 մլն եվրո վճարել։
Նշվում է, որ անգլիական ակումբի սեփականատերերը՝ Գլեյզերների ընտանիքը, պատրաստ են քննարկել այդ առաջարկը։
Հավելենք, որ Անգլիայի առաջնության 19 հանդիպումներում Ռունին դարձել է 10 գոլի հեղինակ։