Հիմա էլ ադրբեջանցին վրացունա կացնահարում
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Վրաստանի քաղաքացին կացնի բազմաթիվ հարվածներ է ստացել։Բաքվում Վրաստանի քաղաքացին վեճի է բռնվել Լանքերանի շրջանի բնակիչ Թալեհ Բագիրովի հետ։ Վիճաբանության ընթացքում ադրբեջանցին վրացու գլխին կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել։ Տուժածը գտնվում է հիվանդանոցում, և բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում։ Բագիրովը ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ։
+ response.name);
});