Րաֆֆի Հովհաննիսյան. Ժողովրդին չեմ տանելու դեպի արյուն


 Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ ցանկանում է «անարյուն, ժողովրդավարական իշխանության փոխանցում»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին թեկնածուն ասել է փետրվարի 22-ին` «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում:

«Ես շարունակելու եմ աշխատել ժողովրդի հետ, սա ընդհանուր պայքար է, եւ այն կարող է երկարատեւ լինել: Պայքարի քաղաքացիական եւ քաղաքական օրակարգը ձեւավորելու է ժողովուրդը: Չի լինելու նախկինի պես, մենք պայքարելու ենք բոլոր ամբիոններում, այդ թվում՝ Ազգային ժողովում»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը հավելելով,  որ պատրաստ է պայքարը շարունակել անգամ ամիսներով:

Թեկնածուն  նշել է, որ «ժողովրդին չի տանելու դեպի արյուն»:

Րաֆֆի Հովհաննիսյանը բացառել է «կեղծված ընտրությունների հետքերով» իշխանության հետ որեւէ փոխզիջման գնալու հնարավորությունը:

Մեկնաբանելով Շիրակի մարզպետի հրաժարականը՝ թեկնածուն ասել է.

«Ընտրություններին իշխանության համար համապատասխան ցուցանիշ չապահովելը հրաժարականի համար վատագույն դրդապատճառ է»:
Ավելացնել մեկնաբանություն
Related Posts Plugin for WordPress, Blogger...

+ response.name); });