Ֆեյսբուքի նոր ցուցակները և Subscribe կոճակը




Մի շաբաթ առաջ նշվել էր, որ ֆեյսբուքը փորձարկում է նոր ընկերների ցուցակներ, որը նման է լինելու Google+ ցանցի օղակներին: Եվ ահա ֆեյսբուքը արդեն գործարկում է այդ նոր ծառայությունը: Սակայն այստեղ կա մի տարբերություն. Facebook-ում որոշ ցուցակներ ստեղծվում են ավտոմատ: Facebook-ը ձեր փոխարեն խմբավորում է ընկերներին ըստ ձեր պրոֆիլում լրացված աշխատանքի վայրի, ուսումնական հաստատության, ընտանիքի անդամների և քաղաքի մասին տվյալների: Օրինակ եթե Ձեր պրոֆիլում նշել եք, որ սովորում եք Հայաստանի Պետական Համալսարանում, ապա ֆեյսբուքը կստեղծի ցուցակ և այդ ցուցակում կավելացնի այն ընկերներին, ովքեր նույնպես իրենց պրոֆիլի տվյալներում նշել են Հայաստանի Պետական Համալսարան: 



Նոր ցուցակները ոչ միայն խմբավորում են մարդկանց, այլ նաև ծառայում են այլ նպատակների համար: Եկեք տեսնենք, թե ինչեր կարելի է անել այդ ցուցակների միջոցով:

-Ովքեր ծանոթ են Google+ ցանցին, ապա տեղյակ կլինեն, որ այնտեղ կարելի է գրել որևէ գրառում և նշել այն օղակը, որի անդամները կարող են տեսնելայդ գրառումը: Ֆեյսբուքի ցուցակները նույնպես ունեն այդ ֆունկցիան: Կարող եք գրել օրինակ դպրոցի մասին որևէ գրառում և նշել այն ցուցակը, որտեղ խմբավորված են ձեր դպրոցի ընկերները:



-Ցուցակների միջոցով կարող եք կառավարել նաև Ձեր նորությունների հոսքում հայտնվող տվյալները: Օրինակ կարող եք սեղմել Ընտանիք ցուցակի վրա և հոսքում տեսնել միայն այն մարդկանց նորությունները ու գրառումները, ովքեր կան այդ ցուցակի մեջ: Ֆեյսբուքը ավտոմատ ստեղծում է 2 ցուցակ՝ Acquaintances և Close Friends: Այս դեպքում առաջին ցուցակի մեջ հայտնված ընկերների մասին նորությունները դուք կտեսնեք ավելի հազվադեպ, քան երկրորդ ցուցակի դեպքում: 



Գոյություն ունեցող ցակները տեսնելու և նոր ցուցակներ ստեղծելու համար անհրաժեշտ է մտնելայստեղ:

Facebook-ը ներկայացրել է նաև նոր Subscribe ֆունկցիան, որի միջոցով օգտագործողները կարող են ստանալ այլ օգտատերերի թարմացումները, եթե նույնիսկ նրանք ընկերներ չեն: Սեղմելով «Subscribe» կոճակը, որը տեղակայված է օգտատերերի էջում, հնարավոր կլինի ստանալ նրանց հրապարակային գրառումները, նկարները և այլ նյութեր: Այսինքն կտեսնեն այն գրառումները, որոնք Դուք թույլ կտաք: Այս ֆունկցիան նման է Twitter-ում կամ Google+ ցանցում որևէ մեկին հետևելուն:



Վերջում ներկայացնեմ մի հետաքրքիր փաստ: Ես պատահաբար նկատեցի, որ իմ կամքից անկախ հետևում եմ Մարկ Ցուկերբերգին: Պարզվում է Subscribe կոճակի հայտնվելու հետ միաժամանակ Ֆեյսբուքի հիմնադիր ՄարկՑուկերբերգի հետևողների թիվը միանգամից հասավ 5 միլիոնի և շարունակում է մեծ արագությամբ աճել: Դե իհարկե այդ մարդիկ իրենց կամքով չեն հետևել Ցուկերբերգի պրոֆիլին: Բանը կայանում է նրանում, որ Ցուկերբերգը  իր ֆեյսբուքյան facebook.com/markzuckerberg էջի բոլոր հավանողներին ավտոմատ կերպով դարձրել է իր www.facebook.com/zuck անձնական պրոֆիլի հետևողներ:
Ավելացնել մեկնաբանություն
Related Posts Plugin for WordPress, Blogger...

+ response.name); });