Փոփոխություններ Skype-ի նոր տարբերակում


Թողարկվել է Skype-ի նոր տարբերակը (5.10.0.114), որում կատարվել են մի շարք փոփոխություններ: Մասնավորապես փոխվել է կոնտակտների պատուհանը: Այժմ Ֆեյսբուքի կոնտակտները նույնպես ցուցադրվելու են Skype-ի կոնտակտների հետ և հնարավորություն կա ֆիլտրել ցուցակը ըստ որոշակի պահանջների:


Կարող եք նաև ստեղծել ցուցակներ և կոնտակտները տեղադրել տարբեր ցուցակների մեջ (ընտանիք, ընկերներ և այլն): Ցուցակներ ստեղծելու համար անհրաժեշտ է աջ click անել Contacts կոճակի վրա ու ընտրել Create New List:


Կոնտակտների բաժնում ավելացվել է նաև Favorites գաղափարը, որի նպատակն է տեղադրել առավել հաճախ օգտագործվող ու կարևոր կոնտակտները վերևի հատվածում: Դրա համար անհրաժեշտ է կոնտակտները քաշել և տեղադրել Favorites բաժնում:


Նոր տարբերակը տեղադրելու համար կարող եք Skype-ում սեղմել Help կոճակը ու ընտրել Check for Updates կամ սեղմել ներքևի կոճակը ու ներբեռնել

Ավելացնել մեկնաբանություն
Related Posts Plugin for WordPress, Blogger...

+ response.name); });