
Արբանյակից արված լուսանկարների ամսաթվերը իմանալու համար անհրաժեշտ է քարտեզների օնլայն տարբերակի փոխարեն օգտվել Google Earthծրագրից:
1.Բացեք Google Earth ծրագիրը:
2.Որոնեք որևէ տեղամաս:
3.Առավելագույն մեծացրեք այդ տեղամասը (մկնիկի ակով)
4.Նկարի ներքևում կտեսնեք լուսանկարի ամսաթիվը:
Փողոցային լուսանկարների ամսաթվերը իմանալու համար կարող ենք արդեն օգտվել քարտեզների օնլայն տարբերակից:
1.Բացեք Google Maps-ը:
2.Որոնեք որևէ տեղամաս:
3.Քաշեք "Street View" նշանը և տեղադրեք քարտեզի վրա (նշանը գտնվում է խոշորացման նշանի վերևում)
4.Լուսանկարի ներքևում կցուցադրվի ամսաթիվը: