Հետևեք թռիչքի մեջ գտնվող բոլոր ինքնաթիռներին օնլայն ռեժումում Google-ի քարտեզի վրա
Երբ ձեր ծանոթները կամ բարեկամները ինքնաթիռով ինչ-որ տեղ են գնում, ապա այլևս կարիք չկա անորոշ վիճակում նստել ու սպասել վայրէջքին: Այժմ արդեն հնարավորություն կա իրական ժամանակում հետևել օդում գտնվող բոլոր ինքնաթիռներին FlightRadar24 ծառայության միջոցով: Ծառայությունն ունի բավականին պարզ ու գեղեցիկ ինտերֆեյս: Անհրաժեշտ է ընդամենը սեղմել քարտեզի վրա գտնվող ինքնաթիռի վրա և իմանալ այդ ինքնաթիռի մասին անհրաժեշտ ինֆորմացիա (ավիաընկերություն, արագություն, թռիչքի հետագիծ, բարձրություն, կոորդինատներ և այլն): Կոնկրետ թռիչքի մասին տվյալներ իմանալու համար կարող եք նաև գրել թռիչքի համար և որոնել: Կայքում երևում են այն ընկերությունների ինքնաթիռները, որոնք օգտվում են ADS-B համակարգից: Ինքնաթիռները պատկերված են Google-ի քարտեզի վրա:
+ response.name);
});