Կայք, որը գիտի գրեթե ամեն ինչ


Գոյություն ունի մի հրաշալի կայք, որտեղ մի հարցումով կարող եք իմանալ ամեն ինչ: Օրինակ կարող եք իմանալ, թե ինչ ջերմաստիճան է եղել Ձեր ծննդյան օրը կամ որտեղ եք գտնվում Դուք հիմա: Կայքը պարունակում է բավականին մեծ բազա և պատրաստ է պատասխանել ցանկացած հարցի:
Կայքի միջոցով կարող եք

-իմանալ ցանկացած երկրի մասին մանրամասն ինֆորմացիա (օր. Armenia)

-կատարել մաթեմատիկական ցանկացած բանաձևի հաշվարկ  (օր.՝ plot x^2+y^2<1 and y>x)

-վիճակագրական և հավանականության տեսության հաշվարկներ (օր.՝ poker full house)

-ֆիզիկայի ցանկացած հաշվարկ (օր.՝ gravitation calculation)

-քիմիայի ցանկացած հաշվարկ  
(օր.՝ octane + O2 -> water + CO2)



-ճարտարագիտական հաշվարկներ 
(օր.՝ play sin(3000t)+sin(4243t))

-աստղաբանական հաշվարկներ (օր.՝ next solar eclipse)

-չափման միավորների հաշվարկներ (օր.՝ 120 meters)

-ժամանակի չափման միավորների հաշվարկներ 
(օր.՝ how many days until 12/12/11)

-եղանակի հետ կապված ցանկացած ինֆորմացիա 
(օր.՝ weather Yerevan June 29, 1977)

և հազարավոր այլ հարցումներ, որոնք նշել չեմ կարող, քանի որ տասնյակ էջերով պետք է գրեմ:

Կայքը այցելելու համար սեղմեք այստեղՈրոշ հարցումների օրինակներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

Ավելացնել մեկնաբանություն
Related Posts Plugin for WordPress, Blogger...

+ response.name); });