Ինչպես նկարել համակարգչի էկրանը և այն տարածել ինտերնետում մի քանի վայրկյանում


Պատկերացրեք այսպիսի մի իրավիճակ. Ձեզ անհրաժեշտ է ֆորումում կամ չաթում զրուցակցին ուղարկել Ձեր համակարգչի էկրանը նկարի տեսքով: Այդ իրավիճակի համար անհրաժեշտ է կատարել մի շարք քայլեր, որոնք խլում են բավականին շատ ժամանակ: Այդ քայլերն են՝

1.Ստեղնաշարի վրա սեղմել PrtScrn (Print Screen) կոճակը
2.Բացել որևէ գրաֆիկական ծրագիր (օր. paint)
3.Սեղմել Ctrl+V
4.Սեղմել Ctrl+S և պահպանել լուսանկարը
5.Ինտերնետում ունենալ տարածք, որտեղ հնարավոր է տեղադրել լուսանկարներ (օր. Photobucket):
6.Վերբեռնել էկրանի լուսանկարը:
7.Զրուցակցին փոխանցել արդյունքում ստացած հասցեն:


Կարծում եմ համաձայն եք, որ այս մեթոդը շատ ժամանակ ու ջանքեր է պահանջում: Այս քայլերի փոխարեն կա մեկ այլ մեթոդ, որը թույլ է տալիս այդ ամենը անել մի քանի վայրկյանում ու շատ կարճ ժամանակում: Անհրաժեշտ է ընդամենը նկարել էկրանը ու այս ինտերնետային կայքում սեղմել Ctrl+V:

1.Ստեղնաշարի վրա սեղմեք PrtScrn (Print Screen) կոճակը
2.Այցելեք այստեղ
3.Սեղմեք Ctrl+V
4.Զրուցակցին փոխանցել արդյունքում ստացված հասցեն:

Կայքում նաև հնարավորություն կա լուսանկարի վրա կատարել տարբեր նշումներ: Եթե խնդիրներ առաջանան Snaggy կայքի հետ, ապա տեղադրեքJava ծրագիրը:
Ավելացնել մեկնաբանություն
Related Posts Plugin for WordPress, Blogger...

+ response.name); });