Դարձրեք համակարգչի ֆորմատավորումը ավելի արագ ու հաճելի գործընթաց


Համակարգչի երկար ու ձանձրալի ֆորմատավորումից խոսւափելու համար վերջերս հայտնաբերել եմ մի մեթոդ, որը ուզում եմ ներկայացնել: Պարզվում է, որ տեղադրման սկզբնական փուլում կարող եք արդեն օգտվել Windows-ի որոշ ֆունկցիաներից: Օրինակ կարող եք խաղալ խաղեր կամ բացել տարբեր ծրագրեր, որոնք ներառված են Windows-ի թղթապանակի մեջ: Կարող եք նաև բացել Task manager-ը և արագացնել տեղադրման գործընթացը՝ այդ պրոցեսին տալով ավելի բարձր առավելութուն: Այս ամենը անելու համար հարկավոր է սեղմել Shift+F10 ֆորմատավորման էկրանի վրա (նկարներում ցույց է տրվում, թե որ պահից կարող եք սեղմել Shift+F10)


Windows XP

Windows 7


Shift+F10 սեղմելուց հետո կհայտնվի windows-ի հրամանների սև պատուհանը, որի միջոցով կարող եք բացել տարբեր պատուհաններ: Օրինակ Task Manager բացելու համար գրեք c:\windows\system32\taskmgr.exe


Windows-ի տեղադրումը արագացնելու համար մտեք պրոցեսների մեջ, գտեք Setup-ի պրոցեսը և մկնիկի աջ click-ով դրան տվեք բարձր առավելություն:




Այս դեպքում Օպերացիոն համակարգի տեղադրման պրոցեսին համակարգիչը ավելի շատ ռեսուրսներ կտա և այն կավարտվի ավելի շուտ, քան սովորական ռեժիմում: Իսկ ինչ վերաբերում է տեղադրման ընթացքում Windows-ի խաղեր կամ այլ ծրարգեր բացելուն, ապա դա կարող եք անել կրկին task manager-ի միջոցով (կամ հրամանների պատուհանի):




Browse սեղմելուց հետո մտեք Windows-ի թղթապանակ, գտեք որևէ հետաքրքիր խաղ կամ ծրագիր և զբաղվեք տեղադրման ձանձրալի գործընթացի ժամանակ:

Ավելացնել մեկնաբանություն
Related Posts Plugin for WordPress, Blogger...

+ response.name); });