Ինչպես ներբեռնել երգեր և վիդեոներ Օդնոկլասնիկի կայքից



Վերջերս Օդնոկլասնիկի կայքը հնարավորություն տվեց օգտագործողներին ավելացնել երգեր և լսել ընկերների երգերը: Սակայն կայքում չկա ֆունկցիա, որի միջոցով կարող ենք ներբեռնել մեր հավանած երգերը: Երգերը ներբեռնելու համար կարող ենք օգտվել FireFox-ի համար նախատեսվածDownloadHelper հավելվածից: Այսպիսով Օդնոկլասնիկի կայքից երգեր ներբեռնելու համար անհրաժեշտ է՝

1.Եթե չունեք Mozilla FireFox դիտարկիչ, ապա կարող եք ներբեռնեք այստեղից:


2. Mozilla-ի միջոցով մտեք այստեղ և սեղմեք "Добавить в Firefox" կոճակը:




3. Հավելվածը տեղադրելուց հետո փակեք և նորից բացեք դիտարկիչը:


4. Մտեք Օդնոկլասնիկի կայք և լսեք որևէ երգ:


5. Երգը լսելու ընթացքում կնկատեք, որ դիտարկչի մեջ ակտիվանում է մեր տեղադրած հավելվածի նշանը: Սեղմեք այդ նշանի կողքի սլաքի վրա և նշեք ֆայլը:




6.Բացվում է ֆայլերը պահելու պատուհանը: Գրեք ֆայլի անունը, որից հետո ".mp3":



Մյուս անգամ երգեր ներբեռնելու համար անհրաժեշտ է կատարել միայն 4-6 քայլերը: Հավելվածի միջոցով կարող եք նաև ներբեռնելվիդեոներ և այլ մեդիա ֆայլեր տարբեր կայքերից: Հավելվածի միջոցով Օդնոկլասնիկի կայքից վիդեոները ներբեռնելու մեթոդը նման է երգեր ներբեռնելու մեթոդին: Սակայն ֆայլի վերջավորությունը այս դեպքում պետք է նշել ".flv": Հավելվածն իր մեջ ունի նաև Converter, որի միջոցով կարող եք միանգամից փոխել ներբեռնվող ֆայլի ֆորմատ:
Ավելացնել մեկնաբանություն
Related Posts Plugin for WordPress, Blogger...

+ response.name); });