
Կատալոնական «Բարսելոնան», ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում 4:0 հաշվով հաղթելով «Էսպանյոլին», կրկնել է 70 տարվա վաղեմություն ունեցող ռեկորդը, գրում է Marca-ն:
Կատալոնական ակումբը գոլի հեղինակ է դարձել նախորդ 36 խաղերում անընդմեջ: Նախկիոնւմ նման ցուցանիշ գրանցվել էր 40-ականներին, երբ «Բարսելոնան» 106 գնդակ էր խփել 1942/43 մրցաշրջանի 9-րդ տուրից մինչեւ 1943/44 առաջնության 18-րդ տուրը:
Նախորդ անգամ «Բարսելոնան» չի կարողացել գոլի հեղինակ դառնալ 2012-ի հունվարին, երբ Պրիմերայի շրջանակում խաղում էր «Վիլյառեալի» դեմ: