22-ամյա աղջիկը խմել եւ շփոթել է Կոմիտաս փողոցի բնակարանը

22-ամյա աղջիկը խմել եւ շփոթել է Կոմիտաս փողոցի բնակարանըՀունվար 05, 2013 | 14:25 
Հունվարի 3-ին, ժամը 05.20-ին, Երեւանի Կոմիտասի պողոտայի մի բնակիչ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ 22-ամյա դուստրը հունվարի 2-ին, ժամը 19.00-ին, դուրս է եկել Ե. Քոչարի փողոցի մի շենքից եւ չի վերադարձել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հունվարի 3-ին, ժամը 05.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Կոմիտասի պողոտայի մի բնակչուհի եւ հայտնել, որ մի անծանոթ թակում է իր տան դուռը եւ անհանգստացնում իրեն:
Նշված հասցեն մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ անծանոթը վերը նշված որոնվող աղջիկն է, որը գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ շփոթել է իր բնակարանը:
Կատարվում է քննություն:
Ավելացնել մեկնաբանություն
Related Posts Plugin for WordPress, Blogger...

+ response.name); });