Միխայիլ Սահակաշվիլիին մինչեւ հունվարի 20-ը հրաժարականի պահանջով վերջնագիր կներկայացնեն

Միխայիլ Սահակաշվիլիին մինչեւ հունվարի 20-ը հրաժարականի պահանջով  վերջնագիր կներկայացնենՀունվար 04, 2013 | 09:28 
Այսօր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր տեղի կունենան Հավլաբարի նրա նստավայրի մոտ, իսկ մարզերում` վարչական  շենքերի դիմաց: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել են «Թեթրեբի» քաղաքական կուսակցության առաջնորդ Թիմուր Շաշիաշվիլին եւ «Միասնություն հանուն հասարակայնության իրավունքների» ոչ կառավարական կազմակերպության նախագահ Միխայիլ Անդգուլաձեն, հաղորդում է «Գռուզիա-online»-ը:

Ըստ նրանց հայտարարության` եթե նշված բողոքի ցույցից հետո նախագահը հրաժարական չտա, հունվարի 20-ին նույն պահանջով զանգվածային ցույց կանցկացվի: «Սահմանադրությունը հարմարեցված է մեկ մարդու, այն ընձեռում է բոլոր հնարավորությունները, որպեսզի  գերիշխի մեկ մարդ, մեկ  կլան, մեկ  հատված, այլ ոչ թե կուսակցությունը: Միխայիլ Սահակաշվիլիի երկրորդ հնգամյա ժամկետն ավարտվում է հունվարի 20-ին: Այդ պաշտոնը նախագահը  զբաղեցրել է  ընտրությունների կեղծման  ճանապարհով», - հայտարարել  Թեյմուրազ Շաշիաշվիլին:
Ավելացնել մեկնաբանություն
Related Posts Plugin for WordPress, Blogger...

+ response.name); });